Վրաստանի և Հոնդուրասի արտգործնախարարները քննարկել են երկկողմ համագործակցության հարցերը

«Փարիզի խաղաղության ֆորումի» շրջանակում Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին հանդիպել է Հոնդուրասի արտաքին գործերի նախարար Միրեյա Ագուերոյի հետ:

Տեղեկությունը տարածում է Վրաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը:

Նրանց տեղեկացմամբ՝ հանդիպման ընթացքում կողմերը դիտարկել են Վրաստանի և Հոնդուրասի միջև երկկողմ ու բազմակողմ համագործակցության հարցերը:

«Ընդգծվել է քաղաքական երկխոսության խորացման կարևորությունը, ինչպես նաև պատրաստակամությունը երկկողմ քաղաքական խորհրդակցությունների հերթական փուլն անցկացնելու համար:

Ուշադրություն է դարձվել միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության ակտիվացման հնարավորություններին»,- նշված է տարածված տեղեկատվության մեջ: