Ներքին գործերի նախարարության Թբիլիսիի ոստիկանության վարչության Վակե-Սաբուրթալոյի գլխավոր բաժնի աշխատակիցները խմբային խուլիգանության մեղադրանքով ձերբակալել են 7 անձի։ Այս մասին տեղեկատվություն է տարածել Ներքին գործերի նախարարությունը։
Քննությունը պարզել է, որ այս տարվա նոյեմբերի 10-ին Թբիլիսիում երիտասարդների միջև տեղի ունեցած կոնֆլիկտի ժամանակ մեղադրյալները բռնություն են կիրառել քաղաքացու նկատամամբ, իսկ նրանցից մեկը դանակահարել է վերջինիս:
Հետաքննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 239-րդ հոդվածի 2-րդ մասով, որը նախատեսում է 2-ից 5 տարի ազատազրկում։
Դեպքի վերաբերյալ քննչական գործողությունները շարունակվում են: