Ասադի որոշումը չի փոխում Վրաստանի տարածքային ամբողջականության իրականությունը. ԱՄՆ

ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նաուերթն ասել է, որ Սիրիայի կողմից Հարավային Օսիայի ճանաչումն անակնկալ չէր, քանի որ Բաշար Ասադն աջակցում է ռուսական ռեժիմին:

Ըստ Նաուերթի՝ Ռուսաստանի կողմից օկուպացված Աբխազիայի և Հարավային Օսիայի շրջանները Վրաստանի անբաժան մասն են: Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչը նաև նշել է, որ ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Վրաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը:

«Մեղմ ասած, աննախադեպ որոշումը չի կարող փոխել իրականությունը կամ մեր դիրքորոշումը այս հարցում», — մայիսի 29-ին Վաշինգտոնում կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Հիզեր Նաուերթը:

Թողնել պատասխան