3 500 դոլարից ավելի աշխատավարձ ստացողների թիվն աճել է

PMCG խորհրդատվական ընկերության հետազոտության մեջ նշվում է, որ 2023 թվականի մայիսին ամսական աշխատավարձ ստացողների թիվը 2022 թվականի համապատասխան ժամանակահատվածի համեմատ աճել է 7 տոկոսով, իսկ 2021 թվականի համապատասխան ժամանակահատվածի համեմատ՝ 11,5 տոկոսով։

Ըստ հետազոտության՝ 2023 թվականի մայիսին ամսական 0-ից 599 լարի (մոտ 230 դոլար) աշխատավարձ ստացողների թիվը կազմել է 18,4 տոկոս, ինչը 2022 թվականի համապատասխան ժամանակահատվածի համեմատ նվազել է 5,9 տոկոսային կետով, իսկ 2021 թվականի համապատասխան ժամանակահատվածի համեմատ՝ 11,9 տոկոսային կետով։

Նույն հետազոտության համաձայն, 2023 թվականի մայիսին ամսական 2 400 լարի (մոտ 923 դոլար) և ավելի եկամուտ ստացածների թիվը կազմել է 21.3 տոկոս, ինչը 2022 թվականի համապատասխան ժամանակահատվածի համեմատ աճել է 4.7 տոկոսային կետով, իսկ 2021 թվականի համապատասխան ժամանակահատվածի համեմատ՝ 9.1 տոկոսային կետով։

«2023 թվականի մայիսին ամսական 9 600 լարի (մոտ 3 665 դոլար) և ավելի աշխատավարձ ստացողների թիվը 2022 թվականի համապատասխան ժամանակահատվածի համեմատ աճել է 35.3 տոկոսով, իսկ 2021 թվականի համապատասխան ժամանակահատվածի համեմատ՝ 91.7 տոկոսով։ 2023 թվականի մայիսին 9 600 լարի (մոտ 3 665 դոլար) և ավելի ստացածների թիվը կազմել է 1,8 տոկոս»,- նշված է հետազոտության մեջ։