Թբիլիսիում վերելակի ընկնելու հետևանքով երկու մարդ է մահացել

Այսօր՝ հունվարի 14-ին, Վրաստանի մայրաքաղաք Թբիիլիսիի Վազիսուբանի թաղամասում վերելակի ընկնելու հետևանքով երկու մարդ է մահացել։ Տեղեկությունը հաստատել են Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման (ԱԻԿ) ծառայությունից։

Արտակարգ իրավիճակների ծառայության փոխանցմամբ՝ դեպքի վայր ժամանած փրկարարները վերելակի հորանից դուրս են բերել մահացած կնոջ ու տղամարդու դի։

Այս պահին դեպքի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ չկան:

Հարկ է նշել, որ օրեր առաջ՝ հունվարի 7-ին, Թբիլիսիի Լոտկինի թաղամասում ևս վերելակ էր ընկել, ինչի արդյունքում երեք մարդ վնասվածքներ էր ստացել: