Բաթումիի բազմահարկ շենքում հրդեհ էր բռնկվել

Բաթումիում՝ Աղմաշենեբելիի փողոցի բնակելի շենքում ծագած հրդեհը հաջողվել է մարել։ Բնակչությանը տարհանել են, տեղեկության համաձայն՝ տուժածներ չկան։

Հրդեհը բռնկվել էր վերջին հարկում գտնվող «Վոքս» ռեստորանում։ Բաթումիի քաղաքապետ Արչիլ Չիկովանիի խոսքով՝ հրդեհված շենքում 282 մարդ է ապրում։

«Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են, հրդեհի պատճառների հետաքննություն է սկսվել։ Մեր տրամադրության տակ եղած տեղեկություններով՝ նշված ռեստորանը վերջերս չի գործել»,- ասել է Արչիլ Չիկովանին։

Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից հայտնել են, որ իրավիճակը վերահսկելի է, հրդեհի տարածման վտանգ այլեւս չկա։

Նշենք, որ Բաթումիի Աղմաշենեբելիի փողոցի բազմահարկ բնակելի շենքի վերջին հարկում հրդեհը բռնկվել էր դեկտեմբերի 19-ի գիշերը՝ ժամը 12-ին։