ՄԱՇ-ը հակակեղծիքային շտաբ կբացի

«Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցությունը ընտրություններում կեղծիքների դեմ պայքարի շտաբ է բացելու: Այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու Զաալ Ուդումաշվիլին, փոխանցում է On.ge-ն:

Ուդումաշվիլիի խոսքով, 2016 թ․ խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Վրացական երազանք»-ը կեղծիքների միջոցով է սահմանադրական մեծամասնության հասել:

«Շտաբը հետամուտ է լինելու յուրաքանչյուր ընտրողի քվեի պաշտպանությանը, ոչ միայն ընտրատեղամասում, այլև ողջ նախընտրական շրջանում: Բոլոր փաստերի մասին միջազգային դիտորդների ներգրավվածությամբ բարձրաձայն կխոսվի»,- հայտարարել է Ուդումաշվիլին:

Թողնել պատասխան