Տեխզննում անցնող ամեն երրորդ մեքենան թերի է

Վրաստանում, ակտիվ գրանցված մեքենաների թվի աճին զուգահեռ, նվազում է ամենամյա պարտադիր տեխզննման կենտրոններ ներկայացող ավտոտերերի թիվը։

Վրաստանի հավատարմագրման միասնական ազգային կենտրոնի տվյալներով, 2022 թվականի հունվար-օգոստոս ամիսներին հավատարմագրման կենտրոններ են դիմել 693 հազար 978 ավտոմեքենաների սեփականատերեր՝ պարբերական տեխզննման համար, որից 491 հազար 212 մեքենա գտնվում է սարքին վիճակում, 200 հազար 134-ը՝ թերի, իսկ 2 632-ին արգելված է շարհագործել:

Նշենք, որ 2021 թվականի առաջին 8 ամիսներին տեխզննման համար դիմել է՝ 762 հազար 109 ավտոմեքենայի սեփականատեր. նրանցից առաջին անգամ տեխզննում է անցել 513 հազար 049 մեքենա, անսարք է եղել 245 հազար 801-ը, շահագործել արգելվել է 3 259-ին։

Վրաստանի ավտոմոբիլային տեսչական մարմինների ասոցիացիայի նախագահ Վաժա Իորդանիշվիլին ասել է, որ Վրաստանում գրանցված է ավելի քան 1,5 մլն ավտոմեքենա, սակայն, նրանցից միայն կեսն է անցնում տարեկան պարտադիր տեխզննում: