Թբիլիսիի փողոցների վերանորոգման աշխատանքները կավարտվեն հոկտեմբերի 20-25-ին. Կալաձե (լուսանկարներ)

Թբիլիսիի փողոցների վերանորոգման աշխատանքները կավարտվեն հոկտեմբերի 20-25-ին։ Այս մասին interpressnews-ի հետ զրույցում ասել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:

Պատասխանելով խցանումների մասին հարցին, քաղաքի ղեկավարն ասել է, որ դրանք պայմանավորված են ոչ թե ճանապարհների վերակառուցման աշխատանքներով, այլ մեքենաների թվի ավելացմամբ:

«Ամեն տարի մայրաքաղաքում մեքենաների թիվն ավելանում է 6-7 տոկոսով: Տրանսպորտային քաղաքականությունը ենթադրում է, որ այս խնդիրը վերջնականապես լուծվելու է»,-հայտարարել է քաղաքապետը:

Ինչ վերաբերում է ճանապարհային աշխատանքներին, քաղաքապետի խոսքով ամենադժվար փուլն արդեն ավարտված է:

«Առաջին փուլում ամենադժվար աշխատանքները իրականացվել են Բարաթաշվիլիի վերին հատվածում և Կոստավա-Շարտավա փողոցներում: Այս փողոցների ասֆալտապատման առաջին շերտը արվարտված է: Հիմնանորոգման աշխատանքները շարունակվում են, կավարտվեն հոկտեմբերի 20-25-ին»,-հայտարարել է Կալաձեն:

Տեղեկացնենք, որ Թբիլիսիի մի շարք վարչական շրջանների փողոցներում այս օրերին իրականացվում են ասֆալտբետոնե ծածկի, փոսային վերանորոգման և հիմնանորոգման աշխատանքներ։