Նոր կանոնակարգ՝ սահմանը հատելու գործընթացում

2023 թվականի հոկտեմբերի 1-ից Վրաստանի պետական ​​սահմանը հատելիս սահմանային հսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ներդրվել է դեմքի ճանաչման էլեկտրոնային հատուկ ծրագիր, տեղեկությունը տարածում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ)։

Ըստ ՆԳՆ-ի՝ նշված համակարգը թույլ կտա սահմանապահ-հսկիչներին տվյալների ավտոմատացված մշակման միջոցով ակնթարթորեն և հուսալիորեն Վրաստանի սահմանը հատելիս բացահայտել հետախուզվող, արտաքսված, արգելված կամ այլ օրինախախտ անձանց:

«Նշված համակարգի արդյունավետ գործունեությունը էապես կնպաստի պետական ​​և հասարակական անվտանգության պաշտպանությանը։

Բացի այդ, դեմքի ճանաչման հատուկ էլեկտրոնային ծրագրի գործարկումը երաշխավորում է, որ Վրաստանը կատարում է տարբեր միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունները, այդ թվում՝ ԵՄ/Շենգեն գոտու երկրների հետ առանց վիզայի ճանապարհորդության գործընթացի ավելի լավ կառավարում»,- նշել են ՆԳՆ-ից:

Հաղորդագրության համաձայն՝ դեմքի ճանաչման հատուկ ծրագրերը հաջողությամբ կիրառվում են եվրոպական մի շարք երկրներում և հանդիսանում են անօրինական միգրացիայի դեմ պայքարի արդյունավետ միջոց: