Նոյեմբերի 7-ի իրադարձություններից 14 տարի է անցել. ժամանակագրություն

Լուսանկարը՝ Ազատություն Ռադիոկայանի

2003-ի Վարդերի հեղափոխությունից 4 տարի անց` 2007 թվականի նոյեմբերը Վրաստանում քաղաքական ճգնաժամի շրջան էր: Թբիլիսում նոյեմբերի 3-ից սկիզբ առած բողոքի ցույցերի բարձրակետը դարձավ այս օրը` նոյեմբերի 7-ը:

Բողոքի ակցիաները, այն ժամանակվա ընդդիմադիր կուսակցության առաջնորդների հետ միասին, ցրվեցին ոստիկանության կողմից հատուկ միջոցների՝ այդ թվում արցունքաբեր գազի, ռետինե փամփուշտների և ջրցան մեքենաների կիրառությամբ: Հարձակում տեղի ունեցավ նաեւ «Իմեդի» հեռուստաընկերության գրասենյակում: Հեռուստատեսությունը ստիպված եղավ դադարեցնել եթերը: Ստեղծված ճգնաժամային իրավիճակից դուրս գալու նպատակով, նախագահ Միխեիլ Սաակաշվիլին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին հայտարարեց: 2008-ի հունվարին տեղի ունեցած վիճելի ընտրություններում Սաակաշվիլին հաղթող ճանաչվեց:

14 տարի է անցել 2007 թվականի նոյեմբերի 7-ից: Քաղաքական գործիչներից ոմանք այսօր էլ դատապարտում են բռնությունը, ոմանք ներողություն են խնդրում, ոմանք էլ մինչ օրս պահանջում են պատժել մեղավորներին:

Ժամանակագրություն

7 նոյեմբերի, 2006 թ.

Էկոնոմիակայի նախարար Իրակլի Օքրուաշվիլին հրաժարական տվեց՝ չնշելով որոշման պատճառը: Թեև լուրը տարածվեց Օքրուաշվիլիի հրաժարականից մեկ շաբաթ անց: Իրակլի Օքրուաշվիլին հրաժարականից մի քանի օր անց, նոյեմբերի 10-ին՝ նշանակվեց Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում:

Խոսելով նոյեմբերի 10-ին կառավարության փոփոխության պատճառների մասին՝ Միխեիլ Սաակաշվիլին ասաց, որ Օքրուաշվիլիի՝ էկոնոմիկայի նախարարի պաշտոնում նշանակվելու պատճառը եղել է ռուսական ագրեսիան: Ըստ նրա, հենց վրացական տնտեսությունն է, որ դարձել է Կրեմլի թիրախը:

Այս շրջանի ընդդիմադիր քաղաքական գործիչները և փորձագետները նշում էին, որ Օքրուաշվիլիի` պաշտպանության նախարարի պաշտոնից հեռանալու հիմնական պատճառը Հարավային Օսիայի անդամակցության ժամկետի վերաբերյալ արմատական ​​հայտարարություններն էին: 2006-ի մայիսին, Օքրուաշվիլին հայտարարել էր, որ հրաժարական կտա պաշտպանության նախարարի պաշտոնից, եթե Վրաստանը մինչև 2007 թվականի հունվարի 1-ը չկարողանա հետ վերադարձնել ինքնահռչակ Հարավային Օսիան:

12 սեպտեմբերի, 2007 թ.

Շիդա Քարթլիում նախագահի ներկայացուցիչ (նահանգապետ) Միխեիլ Քարելին ազատվեց աշխատանքից: Որոշումը կայացրեցին երկրի բարձրաստիճան պաշտոնյաները այն բանից հետո, երբ սեպտեմբերի 12-ին իրականացված հատուկ գործողությունը հանգեցրեց Գորիի նահանգապետի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում հենց նահանգապետի կալանավորմանը: Միխեիլ Քարելին փորձել էր ներխուժել Գորիի վարչակազմի շենք, սակայն հանդիպել ոստիկանության դիմադրությանը:

Քարելին հրապարակային քննադատության ենթարկեց կառավարությանը հայտարարելով, որ առաջիկա օրերին  ինքը պատրաստվում էր հայտարարել իր որոշման մասին: Մինչ նահանգապետը պատրաստվում էր հրաժարական տալ, իշխանությունները որոսեցին աշխատանքից ազատել նրան: Միխեիլ Քարելին պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլիի վերջին դաշնակիցն էր, որը մինչ այդ մնում էր իշխանության մեջ:

14 սեպտեմբերի, 2007 թ.

Երկու պատգամավոր՝ Թեո Տլաշաձեն և Քեթևան Մախարաշվիլին, որոնք նույնպես Իրակլի Օքրուաշվիլիի թիմից էին համարվում, հեռացան իշխող կուսակցությունից:

25 սեպտեմբերի, 2007 թ.

Վրաստանի նախագահի խորհրդարանական քարտուղար Դիմիտրի Քիտոշվիլին ձերբակալվեց շորթման մեղադրանքով: Նույն օրը պետեկամուտների ծառայությունը սկսեց հետաքննել Օքրուաշվիլիի մերձավոր ընկեր, գործարար Քիբար Խալվաշիի գործունեությունը: Այս ընթացքում Օքրուաշվիլին «Իմեդի»-ի եթերում հայտարարել էր, որ ստեղծելու է «Միասնական Վրաստանի համար» քաղաքական կուսակցությունը: Նա նախագահ Սաակաշվիլիին «հակապետական ​​քայլեր կատարելու» և գործարար Բադրի Պատարկացիշվիլիի սպանությունը պատվիրելու մեջ էր մեղադրել:

27 սեպտեմբերի, 2007 թ.

Իրակլի Օքրուաշվիլիին ձերբակալեցին պաշտպանության նախարարի պաշտոնում եղած ժամանակ յուրացման, փողերի լվացման, լիազորությունների չարաշահման և անփութության մեղադրանքով:

Ըստ այդ ժամանակվա գլխավոր դատախազի տեղակալ Նիկա Գվարամիայի, ՊՆ-ի հետաքննության արդյունքում պարզվել տասնյակ միլիոնավոր լարիի հափշտակություն և յուրացում էր բացահայտվել:

28 սեպտեմբերի, 2007 թ.

Հազարավոր մարդիկ հավաքվեցին Խորհրդարանի շենքի առջև՝ պահանջելով ազատել Օքրուաշվիլիին, արտահերթ ընտրությունները չեղարկել ու նախագահական կառավարումը վերացնել: Սա` 2003 թվականից հետո ամենալայնածավալ բողոքի ակցիան էր կառավարության քաղաքականության դեմ:

Միացյալ ազգային շարժման առաջնորդները ընդդիմությանը զսպվածության կոչ արեցին: Հավաքի կազմակերպիչները նշեցին, որ իրենք ցանկանում են «ազատվել» և «տապալել» Սաակաշվիլիի ռեժիմը:

29 սեպտեմբերի, 2007 թ.

Նախագահ Սաակաշվիլին այս օրը առաջին անգամ խոսեց Օքրուաշվիլիի մասին՝ ասելով, որ վերջինիս մեղադրանքները կեղծ են: Նա նաև հայտարարեց, որ երկրում «անձեռնմխելի» մարդիկ չկան: Թեև ավելի ուշ Օքրուաշվիլին ժխտեց իր՝ Սաակաշվիլիի վերաբերյալ արած հայտարարությունները:

10 հոկտեմբերի, 2007 թ.

Գործարար Բադրի Պատարկացիշվիլին ներգրավվում է իշխող կուսակցության և ընդդիմության միջև բանակցություններում, այն բանից հետո, երբ Օքրուաշվիլին հերքեց իր մեղադրանքները: Պատարկացիշվիլին հայտարարում է, որ երկրում ծանր իրավիճակ է ստեղծվել եւ հնարավոր է, որ իրեն ստիպեն քաղաքականություն մտնել:

Հոկտեմբերի 17-18-ին բողոքի ցույցեր սկսվեցին Վրաստանի ողջ տարածքում: Լայնամասշտաբ հանրահավաքներ անցկացվեցին Զուգդիդիում, Քութայիսիում և Բաթումիում: Արդյունքում գործարար, մեծահարուստ Բադրի Պատարկացիշվիլին ընդդիմությանը ֆինանսավորելու պատրաստակամություն հայտնեց, «քաղաքակիրթ» ցույցեր իրականացնելու նպատակով:

30 հոկտեմբերի, 2007թ.

Պատգամավոր Գիգա Բոկերիան Civil.Ge-ին հայտարարեց, որ կառավարությունը չի պատրաստվում փոխզիջման գնալ՝ ընտրությունների օրվա հետ կապված:

«Բողոքի ցույցեր կլինեն, և այս հանրահավաքները կավարտվեն, ինչպես յուրաքանչյուր հանրահավաք: Մեր հասարակությունը սովոր է բազմամարդ ցույցերի, որոնք հանդիսանում են ժողովրդավարության նորմալ մաս», — հայտարարեց Բոկերիան:

Սահմանադրության համաձայն, նախագահական և խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեին միաժամանակ 2008-ի հոկտեմբեր-դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում: Նախագահը պետք է ընտրության հատուկ օր նշանակեր:

2 նոյեմբերի, 2007թ.

Տասնյակ հազարավոր մարդիկ հավաքվում են խորհրդարանի առջև՝ ընդդիմության կողմից կազմակերպված հանրահավաքի համար: Այդ օրը ավելի ուշ ընդդիմության առաջնորդները հանդիպեցին խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեի հետ: Բուրջանաձեն ասաց, որ կառավարությունը չի պատրաստվում փոխզիջման գնալ ընտրությունների օրվա հետ կապված:

3 նոյեմբերի, 2007թ.

Հազարավոր մարդիկ կրկին հավաքվում են բողոքի ցույց անցկացնելու: Ընդդիմությունը հայտարարում է, որ նախագահ Սաակաշվիլիի հրաժարականը նրանց հիմնական պահանջն է: Հանրահավաքում հնչում է` «Հեռացի՛ր», «Հրաժարվի՛ր» կարգախոսերը:

4 նոյեմբերի, 2007թ.

Նախագահ Սաակաշվիլին Վրաստանի հանրային հեռուստատեսության եթերից հայտարարում է.

  • Բողոքի ցույցերը ժողովրդավարության մի մասն են, և դա նորմալ է.
  • Ես լսում եմ այն ամենը, ինչի մասին խոսում են մարդիկ: Ես երկրի և յուրաքանչյուր անձի նախագահն եմ
  • Որոշ քաղաքական կուսակցությունների քաղաքական տեխնոլոգիաները շատ պարզ են. Ստերի արդյունաբերություն է
  • Սա վարդերի հեղափոխությունը ընդօրինակելու եզակի և անտաղանդ փորձ է
  • Ռուսական օլիգարխիկ ուժերը լոբբինգ են անում Վրաստանում տեղի ունեցած անկարգությունների համար՝ Ռուսաստանի ընտրություններին ընդառաջ.

Սաակաշվիլիի եթերին հաջորդում է պաշտպանության արդեն նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլիի` Մյունխենից ուղիղ հեռարձակումը, որով նա դիմում է Վրաստանի ժողովրդին՝ ասելով, որ ներողամիտ լինեն, եթե իրենց հուսախաբ է արել և որ «բանտում ստիպել են սուտ ցուցմունք տալ»:

Քաղաքապետարանը արգելել էր նույնիսկ վրաններ տեղադրել խորհրդարանի շենքի առջև, որպեսզի այդտեղ մնային հացադուլ անող ցուցարարները:

Նոյեմբերի 7-ի առավոտյան ժամը 8-ի սահմաններում, իրավապահները խորհրդարանի առջև բողոքի ցույցը ցրում են: Ցուցարարներից մի քանիսը բերման են ենթարկվում Ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու համար:

Վարչապետ Զուրաբ Նողաիդելին հայտարարեց, որ անհրաժեշտ էր Ռուսթավելի պողոտան ազատել ցուցարարներից և որ երկիրը կշարունակի գործել «բնականոն հունով»:

Մոտ 250 մարդ հիվանդանոցներ դիմեց այն բանից հետո, երբ իրավապահները Ռուսթավելի պողոտայում ցրեցին ցուցարարներին:

Վերոնշյալից հետո ցուցարարները տեղափոխվեցին Ռիկղե այգի, իսկ ընդդիմության առաջնորդները ցույցը վերսկսելու կոչ արեցին:

Հանրահավաքը բռնի ցրելուց հետո ՆԳՆ-ն հրապարակեց աուդիո և վիդեո կադրեր, որոնք թույլ տվեցին իշխանություններին հայտարարել, որ ընդդիմության որոշ առաջնորդներ համագործակցում են Ռուսաստանի հակահետախուզության ծառայության հետ և որ նոյեմբերի 2-ի 150 հազարանոց ցույցից առաջ Կոնստանտինե Գամսախուրդիայի եղբայրը, Ցոտնե Գամսախուրդիան հանդիպել էր Ռուսաստանի դեպանության ներկայացուցիչների հետ:

«Իմեդի» հեռուստաընկերություն գրավումը

Նոյեմբերի 7-ի գիշերը, դիմակավորված անձինք ներխուժում են ընդդիմադիր «Իմեդի» հեռուստաընկերություն՝ լրագրողներին ստիպում լքել տարածքն ու ոչնչացնում հեռուստաընկերության գույքի մի մասը: «Իմեդին» առժամանակ դադարեցնում է հեռարձակումը: Նույն օրը «Կավկասիա» հեռուստաընկերությունը նույնպես դադարեցնեմում է հեռարձակումը, երկրում արտակարգ դրություն է մտցվում:

16 նոյեմբերի, 2007թ.

9 օր անց` նոյեմբերի 16-ին արտակարգ դրությունը վերացվում է: «Կավկասիա» հեռուստաընկերությունը վերսկսում է հեռարձակումը, «Իմեդի»-ն` ոչ, հեռարձակման լիցենզիան դատարական կարգով առգրավված լինելու պատճառով:

2012-ի իշխանափոխությունից հետո, Վրաստանի դատախազությունը հետաքննություն սկսեց 2007 թվականի նոյեմբերի 7-ի գործով՝ «Իմեդի» հեռուստաընկերությունը զավթելու հիմքով: Հիմնական քննչական մարմինը նախկին պաշտոնյաներին, ներառյալ նախկին նախագահ Սաակաշվիլիին, մեղադրեց նոյեմբերի 7-ին կատարված մի շարք հանցագործությունների մեջ: Գործով քննիչները մեղադրեցին բարձրաստիճան պաշտոնյաների՝ Վանո Մերաբիշվիլիին, Գիգի Ուգուլավային, Դավիթ Կեզերաշվիլիին և Զուրաբ Ադեիշվիլիին: