Ախալքալաքի գյուղերում արտաքին լուսավորություն է անցկացվում

Ախալքալաքի մունիցիպալիտետի գյուղերում շարունակվում են արտաքին լուսավորության տեղադրման աշխատանքները, հայտնում է Ախալքալաքի քաղաքապետարանը:

Ըստ տեղեկության՝ «Գյուղի աջակցության ծրագրի» շրջանակներում Չունչխա գյուղում ավարտվել են ճանապարհների արտաքին լուսավորության սյուների և լամպերի տեղադրման աշխատանքները:

Քաղաքապետարանի 20 վարչական միավորում շարունակվում են արտաքին լուսավորության սյուների տեղադրումը, աշխատանքները կավարտվեն առաջիկա օրերին: Ծրագիրը ֆինանսավորվում է տեղական բյուջեից։