Wizz Air-ը Վրաստանի ավիացիոն շուկայի առաջատարն է

Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալության տվյալներով, 2022 թվականին փոխադրված ուղևորների թվով հունգարական Wizz Air-ը Վրաստանի ավիացիոն շուկայում առաջատարն է։

Wizz Air-ն ունի ավիացիոն շուկայի 13 տոկոս մասնաբաժին և տեղափոխում է գրեթե 600 հազար ուղևոր։ Վրացական շուկայի առաջատար Wizz air-ը եվրոպական շուկայում զբաղեցնում է 7-րդ տեղը, անցյալ տարի ավիաընկերությունն օրական միջինը կատարել է 672 չվերթ, ինչը 14 տոկոսով գերազանցում է 2019 թվականի ցուցանիշը:

Ըստ կանոնավոր և չարտերային չվերթներով փոխադրվող ուղևորների թվի/տոկոսի` առաջին տասնյակը.

  • Wizz Air Հունգարիա՝ 13 տոկոս՝ 588 հազար 226 ուղևոր,
  • Turkish Airlines՝ 12 տոկոս՝ 546 հազար 895 ուղևոր,
  • Pegasus՝ 9 տոկոս՝ 408 հազար 780 ուղևոր,
  • Belavia՝ 6 տոկոս՝ 243 հազար 620 ուղևոր,
  • Fly Dubai՝ 5 տոկոս՝ 227 հազար 612 ուղևոր,
  • Azerbaijan Airlines՝ 5 տոկոս՝ 209 հազար 415 ուղևոր,
  • Իսրայել՝ 4 տոկոս՝ 197 հազար 109 ուղևոր,
  • Flynas՝ 4 տոկոս՝ 162 հազար 462 ուղևոր,
  • Georgian Airways՝ 3 տոկոս՝ 148 հազար 612 ուղևոր,
  • Fly Arystan՝ 3 տոկոս՝ 138 հազար 939 ուղևոր:

Հարկ է նշել, որ 2021 թվականին փոխադրվող ուղևորների թվով առաջին տեղը Turkish Airlines-ն է զբաղեցրել։

Ի դեպ, 2022 թվականին Վրաստանի օդանավակայաններն, ընդհանուր առմամբ, սպասարկել են 4 մլն 44 հազար 316 ուղևորի, ինչը 78 տոկոսով ավելի է 2021 թվականի համեմատ:

2022 թվականին օդանավակայաններում, ընդհանուր առմամբ, իրականացվել է 21 հազար 430 չվերթ։ Դրանցից կանոնավոր չվերթների թիվը կազմել է 16 հազար 290, չարտերայինը՝ 5 140։