Լարին դոլարի համեմատ ամրապնդվել է

Վրացական լարին դոլարի համեմատ ամրապնդվում է: 1 ԱՄՆ դոլարի պաշտոնական արժեքը երկրում կազմում է 3.3770 լարի:

Ազգային բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ այսօրվա առքուվաճառքի արդյունքում ԱՄՆ դոլարի արժեքը կազմել է 3.3770: Փոխարժեքը, որը գործում էր մինչ այսօր` կազմում էր 3.3899 լարի, հետևաբար, դոլարի փոփոխությունը ազգային արժույթի նկատմամբ կազմել է 0.0129 լարի:

Ինչ վերաբերում է եվրոյին, ապա դրա փոխարժեքը կազմում է 4.1213 լարի: