Վրաստանի 50 ընդդիմադիր պատգամավոր դիմել է խորհրդարանին՝ լիազրորությունը դադարեցնելու խնդրանքով

Դեկտեմբերի 16-ին Վրաստանի խորհրդարանի նախագահին պատգամավորական լիազորությունները դադարեցնելու խնդրանքով են դիմել 5 ընտրական սուբյեկտի 50 ընդդիմադիր պատգամավոր: Ընդհանուր հաշվով Վրաստանի 10-րդ գումարման խորհրդարանում ընդդիմադիր պատգամավորները 60-ն են:

Մանդատներից պաշտոնապես հրաժարվելու դիմում են ներկայացրել.

  • «Ուժը միասնության մեջ է-Միացյալ ազգային շարժում» — 36 մանդատ,
  • «Եվրոպական Վրաստան» — 5 մանդատ,
  • «Շինարար ռազմավարություն» — 4 մանդատ,
  • «Լելո» — 4 մանդատ,
  • «Լեյբորիստական կուսակցություն» — 1 մանդատ:

Հիշեցնենք՝ Վրաստանի իշխանությունն ու ընդդիմությունը Վրաստանում ԱՄՆ և ԵՄ դեսպանների միջնորդությամբ մի քանի անգամ հանդիպել են և քննարկել հոկտեմբերի 31-ին կայացած խորհրդարանական ընտրությունների շուրջ ունեցած տարաձայնությունները:

Ընտրական շեմը հաղթահարած բոլոր 8 ընդդիմադիր կուսակցությունները չեն ճանաչում ընտրությունների արդյունքները և հրաժարվում են մուտք գործել խորհրդարան:

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջնական տվյալների համաձայն՝ հոկտեմբերի 31-ին կայացած ընտրությունների համամասնական ձայները բաշխվել են հետևյալ կերպ.

  • «Եվրոպական Վրաստան» — 3,79%, 5 մանդատ,
  • «Ազգային շարժում-ուժը միասնության մեջ է» — 27,18%, 36 մանդատ,
  • «Հայրենասերների դաշինք» — 3,14%, 4 մանդատ,
  • «Լեյբորիստական ​​կուսակցություն» — 1%, 1 մանդատ,
  • «Քաղաքացիներ-Ալեկո Էլիսաշվիլի» — 1,33%, 2 մանդատ,
  • «Գիորգի Վաշաձե — Շինարար ռազմավարության» — 3,15%, 4 մանդատ,
  • «Գիրչի» — 2,89%, 4 մանդատ,
  • «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» — 48,22%, 60 մանդատ,
  • «Լելո» — 3,15%, 4 մանդատ:

Վրաստանի բոլոր 30 մեծամասնական շրջաններում հաղթել են «Վրացական երազանքի» թեկնածուները: Կուսակցությունը 10-րդ գումարման խորհրդարանում կունենա 90 պատգամավոր: