UNCHR-ը Վրաստանում գտնվող ուկրաինացի փախստականներին կհատկացնի 235 լարի

Վրաստանի կառավարության խնդրանքով ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը (UNCHR) Վրաստանում գտնվող ուկրաինացի փախստականներին երկու ամիս յուրաքանչյուր փախստականի 235 լարի (մոտ 80 դոլար) կհատկացնի։

Ըստ UNCHR-ի՝ ծրագիրը կմեկնարկի Վրաստանի կառավարության օգնության փաթեթին զուգահեռ՝ օգոստոսի 1-ից։

Մեկ քաղաքացու համար 235 լարի (մոտ 80 դոլար) դրամական օգնությունը կավելացվի Վրաստանի կառավարության օգնության փաթեթին, որը նախատեսում է օգոստոսի 1-ից ամսական 300 լարիի (մոտ 102 դոլար) օգնություն յուրաքանչյուր ընտանիքի համար և 45 լարի (15 դոլար)՝ մեկ անձի համար։

Կարդացեք նաև՝

Ուկրաինացիների բնակեցման նպատակով Վրաստանը կտրամադրի 6 մլն լարի