Դիմիտրի Քումսիշվիլին շնորհակալություն է հայտնել Կվիրիկաշվիլիին

Առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի պաշտոնակատար Դիմիտրի Քումսիշվիլին շնորհակալություն է հայտնել նախկին վարչապետ Գիորգի Կվիրկաշվիլիին:

Քումսիշվիլին հավատացած է, որ երկրում սկսված դրական գործընթացներն անշրջելի են:

«Շնորհակալություն եմ հայտնում Գիորգի Կվիրիկաշվիլիին, մարդու, ով շատ մեծ բարեփոխումներ արեց մեր երկրում, 2․8 տոկոս տնտեսական աճ ունեցող երկիր հանձնեցին նրան, իսկ նա 6․5 տոկոս աճով թողեց այն: Հավատում եմ, որ մեր երկրում սկսված դրական գործընթացներն անշրջելի են», — ֆեյսբուքյան իր էջում գրել է Քումսիշվիլին:

Հիշեցնենք, որ հունիսի 13-ին Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հրաժարական տվեց: Սահմանադրության համաձայն՝ վարչապետի հրաժարականի հետ մեկտեղ կառավարության անդամները նույնպես հեռանում են պաշտոններից:

Թողնել պատասխան