«Վրացական երազանք» կուսակցության գրասենյակում այսօր կքննարկվի վարչապետի թեկնածուի հարցը

«Վրացական երազանք — դեմոկրատական Վրաստան» կուսակցության կենտրոնական գրասենյակում այսօր, ժամը 17:00-ին տեղի կունենա ընդլայնված նիստ:

Հանդիպմանը կքննարկվի վարչապետի թեկնածուի հարցը:

Հիշեցնենք, որ հունիսի 13-ին Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հրաժարական տվեց: Սահմանադրության համաձայն՝ վարչապետի հրաժարականի հետ մեկտեղ կառավարության անդամները նույնպես հեռանում են պաշտոններից:

Թողնել պատասխան