Սկսվում է հայ-վրացական սահմանի 6 միլիոնանոց կամրջի շինարարությունը

Ճանապարհային դեպարտամենտի տվյալներով սկսվում են Վրաստանի և Հայաստանի միջև «Բարեկամության կամրջի» շինարարական աշխատանքները: Շինարարական ընկերությունն արդեն իսկ ընտրված է և այս փուլում ընթանում են վերահսկիչ ընկերությունների ընտրության ընթացակարգերը:

Նոր կամուրջը կկառուցվի Սադախլո-Բագրատաշենի հսկիչ-անցումային կետում՝ Դեբեդ գետի վրա: «Բարեկամության կամուրջը» Վրաստանի և Հայաստանի կառավարությունների աջակցությամբ ֆինանսավորում է վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD): Կամուրջի կառուցման համար EBRD-ը 6 միլիոն եվրո է տրամադրել:

Աշխատանքները կիրականացվեն Վրաստանի ճանապարհների վարչության կողմից: Միասնական կամրջի կառուցումը եզակի է տարածաշրջանում, կամրջի մի մասը կլինի Վրաստանի տարածքում, մյուսը՝ Հայաստանի:

Նոր կամուրջը կապահովի Հայաստանից Վրաստան և հակառակ ուղղությամբ ավտոմեքենաների անխափան ընթացքը:

Թողնել պատասխան