Աղետ Գուրիայում․ հայտնաբերվել է մեկ դեռահասի դի

Գուրիայում տեղի ունեցած բնական աղետի հետևանքով առնվազն մեկ զոհ կա։ Տեղեկությունը տարածել է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։

Ըստ առկա տեղեկության, որոնվում է ևս երկու անձ։

«Գուրիայի շրջանում առատ տեղումների պատճառով գետերի հունը վարարել է, տեղի են ունեցել սողանքներ, վնասվել են բնակելի տներ, կամուրջներ, գյուղերին կապող ճանապարհներ։

Աղետի վայրերում են ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ, մոբիլիզացված է համապատասխան տեխնիկա, և աշխատանքներն իրականացվում են ակտիվ ռեժիմով։

Մարզում գտնվող բնակչությանը կոչ ենք անում զերծ մնալ տեղաշարժից և տեղում ենթարկվել ՆԳՆ ներկայացուցիչների ցուցումներին», — հայտնում են ՆԳՆ-ից։

Հեղինակ՝ Հասմիկ Պետրոսյան, ստաժոր