Ախալքալաքի բյուջետային գործընթացը թերություններով է իրականացվել

Վրաստանի Սամցխե-Ջավախեթիի մարզի Ախալքալաքի մունիցիպալիտետի 2021-2022 թվականների բյուջետային գործընթացը թերություններով է իրականացվել, նշված է պետական ​​աուդիտի ծառայության հաշվետվության մեջ:

Աուդիտի տվյալներով, քաղաքապետարանի կողմից իրականացվող բյուջետային գործընթացն ունի հետևյալ թերությունները.

  • 2021-2022 թվականների բյուջեների նախագծերը նախապատրաստելու նպատակով քաղաքապետարանի ֆինանսական մարմինը բյուջետային կազմակերպություններին չի ուղարկել բյուջետային հայտերի ձևերը՝ հատկացումների ցուցիչի շեմային ծավալների ու աշխատողների թվի վերաբերյալ,
  • 2021-2022 թվականների բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունները չեն ներառում ծրագրերով նշված հատկացումների և վճարված գումարների անհամապատասխանության բացատրությունը, իսկ այդ անհամապատասխանությունը գերազանցում է 30 տոկոսը,
  • 2021-2022 թվականների բյուջեի կատարողականի տարեկան հաշվետվությունները չեն ներառում տարեվերջի բյուջեի հաշիվների մնացորդները,
  • 2021 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունն ուշացումով է ներկայացվել ավագանուն (սակրեբոլոյին)։

Ըստ պետական ​​աուդիտի հաշվետվության՝ քաղաքապետարանում 2021-2022 թվականների բյուջետային գործընթացը եղել է թերի և չի համապատասխանել բյուջետային օրենսգրքով սահմանված պահանջներին։