Երկաթուղային ուղևորափոխադրումը վերականգնվել է

Արևմտյան Վրաստանում երկաթուղային ուղևորափոխադրումները վերականգնվել են, հայտնում է «Վրացական երկաթուղին»։

«Վրացական երկաթուղու աշխատակիցների անշահախնդիր աշխատանքի արդյունքում երկաթուղու գծերն ամբողջությամբ մաքրվել են, և վաղն առավոտից (փետրվարի 8-ից- խմբ.) կվերսկսվեն ուղևորափոխադրումները»,- երեկ երեկոյան հաղորդել էր «Վրացական երկաթուղին»:

Հիշեցնենք՝ հունվարի 6-ից Վրաստանում դադարեցվել են Արևելյան և Արևմտյան Վրաստանը կապող երկաթուղային ուղևորափոխադրումները։ Երկաթուղուց հայտնել են, որ պատճառը բնական աղետն ու վատ եղանակն են եղել։ Նաև տեղեկացրել են, որ չեղարկված ուղևորափոխադրումների տոմսերն ամբողջությամբ կփոխհատուցվեն: