Մարգվելաշվիլին ամենամյա ելույթում կանդրադառնա ժողովրդին հուզող բոլոր հարցերին

Վրաստանի նախագահի խորհրդարանական հարցերով քարտուղար Աննա Դոլիձեն տեղեկացրել է, որ երկրի ղեկավար Գիորգի Մարգվելաշվիլիի տարեկան հաշվետվությունը վերաբերում է բոլոր այն կարևոր հարցերին, որոնք մտահոգում են  Վրաստանի քաղաքացիներին:

Դոլիձեն, սակայն, չի մանրամասնել նախագահի հերթական ելույթի թեմաները:

Հիշեցնենք` երկրում տիրող իրավիճակի, կարևոր ու խիստ արդիական հարցերի շուրջ Վրաստանի նախագահը ամեն տարի խորհրդարանի առջև  հանդես է գալիս հաշվետու ելույթով: Ավանդույթի համաձայն, դա սովորաբար տեղի է ունենում գարնանային նստաշրջանի լիագումար նիստի առաջին օրը:

Նախագահի ելույթի օրը նախագահական վարչակազմի հետ խորհրդակցության արդյունքում որոշում է խորհրդարանի բյուրոն:

Թողնել պատասխան