Haaretz․ «Իսրայելը Վրաստանի և Ուկրաինայի քաղաքացիներին ապաստան չի տա»

Իսրայելի Ներքին գործերի նախարարությունը նախատեսում է օրենք ներկայացնել, ըստ որի Վրաստանի և Ուկրաինայի քաղաքացիների համար այդ երկրում ապաստան ստանալու դիմումները ավտոմատ կերպով մերժվելու են: Այս գործընթացը հաստատելու համար օրենքի նախագիծը արդեն հաձնվել է Իսրայելի Արդարադատության նախարարությանը, գրում է «interpressnews» պարբերականը՝ հղվելով «Haaretz»-ին:

Հաղորդագրության մեջ նշված է, որ վերջին 2 տարիների ընթացքում աճել է Վրաստանի և Ուկրաինայի քաղաքացիների կողմից քաղաքական ապաստան ստանալու դիմումների քանակը: Ըստ հրապարակված վիճակագրության, 2016 թվականի 10 ամիսների ընթացքում Վրաստանի և Ուկրաինայի քաղաքացիների կողմից 8574 դիմում է ստացվել, որոնցից 5505-ը՝ Ուկրաինայի, 3069-ը՝ Վրաստանի քաղաքացիների կողմից: 2013 թվականին Վրաստանի քաղաքացիների նման դիմումների քանակը կազմէլ է ընդամենը 5-ը: Վրաստանի քաղաքացիների հիմնական պատճառաբանությունը հայրենիքում քաղաքական ճնշումների ենթարկվելու վտանգն է եղել:

Թողնել պատասխան