Ակնկալում ենք, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կլսենք հստակ ուղերձներ. Կոբախիձե

«Ակնկալում ենք, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կլսենք հստակ ուղերձներ՝ դաշինքում Վրաստանի ապագա ինտեգրացիայի վերաբերյալ», — ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովի և սպասվող ակնկալիքների մասին զրուցելիս այս մասին ասել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն:

«Շատ կարևոր է, որպեսզի լսենք հստակ ուղերձներ՝ Վրաստանին աջակցելու և առաջիկայում ինտեգրացիայի վերաբերյալ: Ինչպես նաև հաստատվեն կոնկրետ միջոցառումներ, որոնք կապված կլինեն հատկապես պաշտպանության և անվտանգության ոլորտներում Վրաստանի և ՆԱՏՕ-ի համագործակցության հետ», -հայտարարել է Կոբախիձեն:

Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 11-12-ին Բրյուսելում:

Թողնել պատասխան