Համագործակցության նոր ձևաչափ Եվրամիության հետ. Բախտաձե

Չնայած Վրաստան-Եվրամիություն հարաբերություններում արդեն ձեռք բերված առաջընթացին, Վրաստանի իշխանությունները կարևորում են Եվրամիության հետ Վրաստանի էլ ավելի սերտ համագործակցությունը։ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն այսօր հայտնել է, որ այս նպատակով նախատեսվում է համագործակցության նոր ձևաչափ։

«Վրաստանի և Եվրամիության միջև ասոցացման համաձայնագրի ստորագրմից անցել է 4 տարի: 2014 թվականի հունիսի 27-ը պատմական օր է մեզ համար, որը նոր մակարդակի բերեց քաղաքական ասոցացումը և տնտեսական ինտեգրացիայի գործընթացը: Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո, մենք նոր հաջողություններ գրանցեցինք: Հատկանշական է Շենգենյան գոտու մուտքի արտոնագրի ձեռքբերումը: Այս պատճառով մենք սկսում ենք նոր ձևաչափ, որի շրջանակներում տեղի կունենան հանդիպումներ՝ Վրաստանի վարչապետի և Եվրահանձնաժողովի նախագահի ղեկավարությամբ»,- ասել է Բախտաձեն:

Թողնել պատասխան