Վրաստանի կառավարությունը ծրագրել է սահադաշտ կառուցել

Վրաստանի կառավարությունը նախատեսում է 50 մլն լարի ծախսել սահադաշտ կառուցելու նպատակով։ Վրաստանի մունիցիպալ զարգացման հիմնադրամը համապատասխան էլեկտրոնային մրցույթը հայտարարել է հունիսի 26-ին։

Ըստ մրցութային փաստաթղթերի՝ գնման նախահաշվային արժեքը կազմում է 50 միլիոն լարի, իսկ հաղթող ընկերությունը մինչև 2024 թվականի նոյեմբերի 30-ը պետք է ենթակառուցվածքային օբյեկտը հանձնի պատվիրատուին։

Մրցութային փաստաթղթերի համաձայն՝ մրցույթում հաղթած ընկերությունը Թբիլիսիի Դիղոմիի տարածքում կկառուցի կառավարության նախատեսած սահադաշտը։