Վրացիները Ամանորին նախընտրում են մեկնել եվրոպական երկներ

Վրաստանում գործող Travelfy-ի տուրիստական գործակալության վաճառքի բաժնի ղեկավար Մարիամ Ջեբուաձեն հայտնել է, որ չնայած ոչ սեզոնային շրջան է, Ամանորի տոնակատարությունները զբոսաշրջության ոլորտում ամենաբուռն են:

Ըստ նրա՝ այս տարի ավելացել է ճանապարհորդել ցանկացողների ակտիվությունը։

«Այս տարի Ամանորին ավանդաբար սիրված են եվրոպական ուղղությունները. մեծ պահանջարկ կա նաև Ասիայում՝ Մալդիվներ, Թաիլանդ, վերջին շրջանում ակտիվացել են նաև Դուբայ ու Աբու Դաբի ուղղությունները: Միևնույն ժամանակ մեծ թվով ամրագրումներ են գալիս Եվրոպայից, Դուբայից, Աբու Դաբիից և Դոհայից»,- ասել է Դգեբուաձեն։

Նրա խոսքով, ընդհանուր առմամբ, այս տարի, համեմատած համավարակին նախորդող ժամանակահատվածի հետ, ուղևորությունների պահանջարկն աճել է 20 տոկոսով:

Travelfy-ի վաճառքի ղեկավարը նշել է, որ այս տարի պահանջարկ է առաջացել տարբեր ուղղությունների համար: