Ծալենջիխայի փոխքաղաքապետը վթարի է ենթարկվել

Վրաստանի Սամեգրելո և Զեմո-Սվանեթի շրջանի Ծալենջիխայի փոխքաղաքապետ Իվանե Բուրդուլին իր ծառայողական ավտոմեքենայով վթարի է ենթարկվել. պատահարը տեղի է ունեցել երեկ երկոյան՝ Զուգդիդի-Ծալենջիխա ճանապարհին:

Բուրդուլին մեքենայով հարվածել է ձիուն։

Հարկ է նշել, որ ծառայողական մեքենան հաշվառված է Ծալենջիխայի քաղաքապետարանի հաշվեկշռում: Առկա տեղեկություններով՝ Բուրդուլին մինչև դեկտեմբերի 19-ը արձակուրդում է, և նրան օրենքով չէր թույլատրվում օգտվել ծառայողական մեքենայից:

Բուրդուլին նշել է, որ բարձր արագությամբ ընթանալիս չի եղել. նա որպես վթարի պատճառ նշել է ճանապարհի այդ հատվածի լուսավորության բացակայությունը: