Տարեց կին է մահացել հրդեհի հետևանքով

Թբիլիսիի Նուցուբիձե թաղամասում գտնվող բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով մարդ է մահացել։

Տեղեկության համաձայն՝ դեպքի վայր ժամանած շտապօգնության բրիգադը տարեց կնոջը մահացած է հայտնաբերել։

Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 15-ին։ Հրդեհը մարվել է պատահարից կարճ ժամանակ անց։