Թուրքական որոշ դեղամիջոցների մատակարարումն ուշանում է

Դեղագործական ընկերությունների ասոցիացիան հայտարարություն է տարածել, ըստ որի` թուրքական շուկայի որոշ դեղամիջոցներ ուշացումով են մատակարարվում։

Ըստ ասոցիացիայի՝ իրենք դեղագործական ընկերություններից տեղեկություն ունեն, որ թուրքական դեղամիջոցների մատակարարներից որոշակի դեղամիջոցների մատակարարման սահմանափակում է եղել թե՛ տեսականու, թե՛ քանակի առումով, ինչը որոշակի ժամանակահատվածից հետո կարտացոլվի տեղական շուկայի վրա։

«Բնակչությանը խնդրում ենք ըմբռնել այս իրողությունը, քանի որ ստեղծված իրավիճակը կախված չէ տեղական ընկերություններից։ Այդ իսկ պատճառով մենք՝ առաջին աղբյուրը, պարզաբանում ենք ստացած տեղեկությունը։ Եվ կրկին դիմում ենք համապատասխան կարգավորող մարմիններին, հիմնարկներին, որպեսզի այս տեղեկությունը չդարձնեն Վրաստանի դեղագործական ոլորտի հանդեպ անհիմն մեղադրանքների պատրվակ», — նշված է հայտարարության մեջ։