Փետրվարի 19-ի կորոնավիրուսի տվյալները Վրաստանում

Փետրվարի 19-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 388 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 267 701 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Երեկ իրականացվել է՝ 16391 թեստավորում, որից 10091-ը հակամարմինների թեստով, 6300-ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 331 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 260 597 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 7 մարդ, ընդհանուր՝ 3406:

Դրականության ցուցանիշը՝ օրական 2.37%, վերջին 14 օրվա  ցուցանիշը՝ 2.7%, վերջին 7 օրվանը՝ 2.4%:

Կորոնավիրուսի տարածման պատկերն ըստ շրջանների՝

  • Թբիլիսի — 182
  • Աջարիա — 10
  • Իմերեթի — 52
  • Քվեմո Քարթլի — 21
  • Շիդա Քարթլի — 29
  • Գուրիա — 25
  • Սամեգրելո-Զեմո Սվանեթի — 27
  • Կախեթի — 25
  • Մցխեթա Մթիանեթի — 6
  • Սամցխե-Ջավախեթի — 4
  • Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի — 7:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: