Վրաստանում ՀՀ դեսպանը ԹՊՀ-ում դասախոսությամբ է հանդես եկել

Մարտի 15-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսի պետական համալսարանում հանդես է եկել դասախոսությամբ` «Քրիստոնեական մշակույթը և կապիտալիզմը» թեմայով:

Տեղեկությունը տարածել է Վրաստանում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջը:

Նշվում է, որ դասախոսության ավարտին Վրաստանում Հայաստանի դեսպանը պատասխանել է ներկաների հարցերին։