Թբիլիսիի և Բաթումիի միջազգային օդանավակայանները` Արևելյան Եվրոպայի լավագույնների տասնյակում

Թբիլիսիի և Բաթումիի միջազգային օդանավակայանները Արևելյան Եվրոպայի լավագույն օդանավակայանների տասնյակում են Skytrax World Airport Awards 2023 մրցանակաբաշխության արդյունքներով, հայտնում է TAV Georgia օդանավակայանների միության ընկերությունը։

Թբիլիսիի միջազգային օդանավակայանը տասներորդ անգամ է ընդգրկվել տասնյակում, իսկ Բաթումիինը՝ երկրորդ անգամ։

Առաջատարների թվում են նաև Բուդապեշտի, Տալլինի, Ռիգայի և Սոֆիայի օդանավակայանները։

Նշենք, որ մրցանակաբաշխության հեղինակ Skytrax-ը բրիտանական ազդեցիկ խորհրդատվական ընկերություն է, որը 1999 թվականից ուսումնասիրում և գնահատում է աշխարհի օդանավակայանների և ավիաընկերությունների սպասարկման որակը: