Մեկ տարվա ընթացքում ամենաշատը ՌԴ-ից են Վրաստանի քաղաքացի դարձել

2022 թվականի փետրվարի 24-ից մինչև 2023 թվականի փետրվարի 8-ը Վրաստանի քաղաքացիություն է շնորհվել 3 375 քաղաքացու, որից 3 297-ը՝ Ռուսաստանի և 78-ը՝ Ուկրաինայի։

Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2022 թվականին քաղաքացիություն չի տրամադրվել ՌԴ 2 693 քաղաքացու, իսկ 1384 դիմում ներկայումս քննարկման փուլում է։

2023 թվականի առաջին երկու ամիսների տվյալներով, քննարկվել է ՌԴ քաղաքացիների 421 դիմում, կասեցվել է 41 դիմում: Քննարկվել է նաև Ուկրաինայի քաղաքացիների 17 դիմում, իսկ 2 դիմում կասեցվել է։