Առաջիկա օրերին Վրաստանում սպասվում է համեմատաբար տաք և հիմնականում առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաք Թբիլիսիում ապրիլի 15-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +16, +18 աստիճան։
Արևմտյան Վրաստանի լեռնային շրջաններում առանց տեղումների եղանակի ֆոնին սպասվում է +18, +20 աստիճան, բարձրլեռնային շրջաններում՝ +13, +15 աստիճան։
Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում կլինի արևոտ եղանակ. օդի ջերմաստիճանը՝ +15, +17 աստիճան, Արևելյան Վրաստանի բարձրլեռնային շրջաններում՝ +10, +12 աստիճան։