ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովն ընդունել է «Հաագայի հռչակագիրը», որը ներառում է Վրաստանի վերաբերյալ բանաձև։
«Վրաստանում ընտրությունների ամբողջականության և հիմնարար ազատությունների պաշտպանությունը» բանաձևի գլխավոր նախաձեռնողը ամերիկացի կոնգրեսական Ջո Ուիլսոնն է։
Բանաձևի համաձայն՝ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը.
Մտահոգություն է հայտնել Վրաստանում 2024 թվականի հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրությունների անցկացման կապակցությամբ և նշել, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ (ODIHR) զեկույցներում ընդգծված են զգալի խախտումներ.
Մտահոգված է 2025 թվականի հոկտեմբերի տեղական ընտրությունների ժամանակ ընտրատեղամասերում կեղծարարության փաստերի, ձայների մանիպուլյացիաների, ընտրողների կաշառման, «կարուսելների» և ընդդիմադիր դիտորդների աշխատանքն ընտրատեղամասերում խոչընդոտելու մասին տեղեկություններով.
Դատապարտել է սահմանափակող օրենսդրության ընդունումը, մասնավորապես՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, «Հավաքների և հանրահավաքների մասին» օրենքում կատարված փոփոխությունները, նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը», որոնք խստորեն սահմանափակում են միավորումների, մեդիայի, արտահայտվելու և հավաքների ազատությունները.
Մտահոգված է վարչական ռեսուրսների համակարգված օգտագործման և ինստիտուցիոնալ իշխանության համախմբման (կոնսոլիդացման) պատճառով, ինչն անհավասար միջավայր է ստեղծում, խաթարում է հանրության վստահությունը դեմոկրատական գործընթացի հանդեպ և ձևավորում դե ֆակտո միակուսակցական կառավարում.
Դատապարտել է քաղաքական ընդդիմության անդամների, մեդիայի ներկայացուցիչների և այն խաղաղ ցուցարարների կամայական ձերբակալություններն ու հալածանքները, որոնք աջակցում են Վրաստանի ժողովրդավարական ու եվրոպական ապագային և այլն։