+3768. Վրաստանում կորոնավիրուսի նոր դեպքերը

Վրաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսի ևս 3 768 դեպք է հաստատվել: Կորոնավիրուսով պայմանավորված բարդություններից մահացել է 41 մարդ:

StopCov-ի տվյալներով`  պանդեմիայի առաջին օրվանից մինչ հիմա վարակվածների ընդհանուր  թիվը 96 860 է:

Վերջին 24 ժամում քովիդ-կենտրոնները լքել է 4 055 մարդ, պանդեմիայի ողջ ընթացքում ապաքինվածների ընդհանուր թիվը   77 932  է, մահացածներինը` 894:

Կարանտինում 226, ստացիոնարում 5 879 պացինետ է:  Քովիդ-հյուրանոցներում 3 411 մարդ է: