Զուրաբիշվիլին ԿԸՀ-ի նախագահի թեկնածուներ կառաջադրի

Վրաստանի նորընտիր նախագահն ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումից հետո 7 օրվա ընթացքում կենտրոնական ընտրական համաժողովի նախագահի թեկնածուներին պետք է ներկայացնի:

Սալոմե Զուրաբիշվիլին պարտավոր է թեկնածուներին ընտրել հասարակական կազմակերպությունների հետ քննարկումների արդյունքում և ԿԸՀ-ի նախագահի պաշտոնում առաջադրել 3 թեկնածու:

Թամար Ժվանիան, որը ԿԸՀ-ի նախագահն է 2013 թվականից, ավարտում է 5-ամյա գործունեությունը:

Ընտրական օրենսգրքի համաձայն, երբ ԿԸՀ-ի նախագահի լիազորությունների ժամկետի լրանալը համընկնում է ընտրությունների հետ, նախագահը ԿԸՀ-ի ղեկավարի թեկնածուներ է առաջադրում ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումից հետո 7 օրվա ընթացքում: