Նախագահի աշխատակազմի բյուջեն կնվազի 4 մլն լարիով, իսկ նախագահական հիմնադրամը կվերանա

Վրաստանի նոր նախագահի աշխատակազմի ֆինանսավորումը գրեթե 4 միլիոն լարիով կնվազի, նախագահի պահուստային հիմնադրամն ընդհանրապես կվերանա: Խորհրդարան մտած 2019 թ․ պետական բյուջեի նախագծի վերջնական տարբերակի համաձայն՝ նախագահի աշխատակազմի ֆինանսավորումը սահմանված է 6 մլն լարի, մինչդեռ բյուջեի նախագծի նախնական տարբերակի համաձայն այն փոփոխման ենթակա չէր և պետք է կազմեր 9 800 000 լարի:

Սրա հետ մեկտեղ, բյուջեի նախագծի վերջնական տարբերակով, հավանաբար, վերանում է նախագահի պահուստային հիմնադրամը, քանի որ այնտեղ այս պահի դրությամբ 0 լարի է ներդրված: Բյուջեի նախնական տարբերակի համաձայն, հիմնադրամին հատկացվելու էր 5 մլն լարի: