Փարվանայի լեռնանցքում դեռ սահմանափակումներ կան

Բարդ օդերևութաբանական պայմանների պատճառով (բուք և մերկասառույց) Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհի 94-113 կմ հատվածում (Փարվանայի լեռնանցք) կցորդներով, կիսակցորդներով տրանսպորտային միջոցների համար երթևեկությունն արգելված է:

Թեթև մարդատար ավտոմեքենաների համար ճանապարհը բաց է։

Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտի փոխանցմամբ՝ նշված մայրուղու մնացած հատվածներում տրանսպորտային միջոցների երթևեկությունն ազատ է: