Վարչապետն աշխատանքային այցով Բրյուսել է մեկնել

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն՝ Բրյուսել։ Այս տեղեկությունը տարածել է կառավարության մամուլի ծառայությունը։

Ղարիբաշվիլին Բրյուսելում կմասնակցի Եվրահանձնաժողովի կազմակերպած «Գլոբալ դարպասների ֆորում 2023» միջոցառմանը։ Ղարիբաշվիլին կլինի ֆորումի շրջանակներում անցկացվող «Տրանսպորտային միջանցքներ» աշխատանքային հարթակի հիմնական զեկուցողը։

«Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին ֆորումին մասնակցելու է հրավիրել  Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը»,- նշված է հաղորդագրությունում։

Ի դեպ, «Գլոբալ դարպասների ֆորում 2023»-ը եվրոպական ռազմավարություն է, որի նպատակն է բարելավել անվտանգ կապերը թվային, էներգետիկ և տրանսպորտային ոլորտներում, ինչպես նաև ամրապնդել առողջապահական, կրթական և հետազոտական ​​համակարգերն ամբողջ աշխարհում: Ֆորումը միավորում է ինչպես ԵՄ-ին, այնպես էլ նրա անդամ երկրներին, ինչպես նաև՝ ֆինանսական և զարգացման հաստատություններին, որպեսզի մոբիլիզացնեն մասնավոր հատվածը՝ ներդրումները փոխակերպող ազդեցության համար: