Նոր թռիչքուղի Ռուսաստանից Վրաստան

Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքից Վրաստան ուղիղ չվերթերը երկարատև դադարից հետո կվերսկսվեն հաջորդ շաբաթ, գրում է accentnews.ge-ն:

«Վրաստանի հետ օդային հաղորդակցությունը կվերականգնվի։ Թարմացված ծրագրի համաձայն՝ առաջին թռիչքը կիրականացվի Քութայիսիի ուղղությամբ։ Կլինի նաև ուղիղ չվերթ դեպի Թբիլիսի»,- ասել է Ուրալի զբոսաշրջության ասոցիացիայի նախագահ Միխայիլ Մալցևը:

Ըստ Եկատերինբուրգի «Կոլցովո» օդանավակայանի չվացուցակի, թռիչքներն իրականացնելու է ռուսական Red Wings ավիաընկերությունը։ Հոկտեմբերի 31-ից յուրաքանչյուր երեքշաբթի և կիրակի ինքնաթիռը կթռչի դեպի Քութայիսի, իսկ նոյեմբերի 2-ից ամեն հինգշաբթի և կիրակի՝ Թբիլիսի։