49 մահ մեկ օրում. կորոնավիրուսը Վրաստանում

Վրաստանում շարունակվում է պահպանվել համաճարակային բարդ իրավիճակը: Օգոստոսի 12-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 5 128 նոր դեպք:  

Նախօրեին կատարվել է 49 189 թեստ, որից  29 357-ը՝ հակամարմինների, 19 832 -ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 3 310 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 412 420 մարդ:

Վարակից մահացել է ևս 49 մարդ, ընդհանուր՝ 6 279:

Դրականության օրական ցուցանիշը կազմում է՝ 10.43%, վերջին 14 օրվա  ցուցանիշը՝ 9.63%, վերջին 7 օրվանը՝ 10.52%։