Ամենաշատ խնձորն ու մանդարինն արտահանվել է Ռուսաստան

Վրաստանի գյուղատնտեսության նախարարության տվյալներով՝ 2021 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2022 թվականի փետրվարի 20-ը Վրաստանից արտահանվել է 3,4 միլիոն դոլար արժողությամբ 5 308 տոննա խնձոր։

Ըստ նախարարության տվյալների՝ այդ ժամանակահատվածում խնձոր է արտահանվել.

  • Ռուսաստանի Դաշնություն՝ 5 282 տոննա,
  • Ուկրաինա՝ 20 տոննա,
  • Հայաստան՝ 6 տոննա։

Նախարարության տվյալների համաձայն՝ Վրաստանից արտահանվել է 38,2 հազար տոննա մանդարին, որի արժեքը կազմել է 18,7 մլն դոլար։

Տվյալների համաձայն՝ մանդարին է արտահանվել.

  • Ռուսաստան՝ 26 133 տոննա,
  • Հայաստան՝ 6 715 տոննա,
  • Ուկրաինա՝ 3 851 տոննա,
  • Մոլդովա՝ 545 տոննա,
  • Ղազախստան՝ 301 տոննա,
  • Սլովենիա՝ 234 տոննա,
  • Բելառուս՝ 175 տոննա,
  • Էստոնիա՝ 124 տոննա,
  • Ղրղըզստան՝ 80 տոննա,
  • այլ երկրներ՝ ընդհանուր 89 տոննա: