Գնահատման և քննությունների ազգային կենտրոնը հրապարակել է բարձրագույն և մասնագիտական ուսումնական հաստատություններում կրկնական ընդունելության արդյունքները։
Ըստ հաղորդագրության` ընդունելության գործընթացին մասնակցելու իրավունք էր ստացել 4010 դիմորդ։ Գրանցվել էր 1715-ը։ Բարձրագույն և մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորելու իրավունք է ստացել 1242 դիմորդ, որը կազմում է մասնակիցների ընդհանուր թվի 73%-ը։
1+4 ծրագրում կրկնական ընդունելության գործընթացի միջոցով ընդունվել է 16 դիմորդ։
818 դիմորդ կսովորի բակալավրի մակարդակով։ Նրանցից 312 դիմորդ ընդունվել է պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ, իսկ 506 դիմորդ՝ մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատություններ։