Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճում է

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2022 թվականի հունվարին արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 1 110,5 մլն դոլար, ինչը 41,2%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

Ծառայության տվյալներով՝ արտաքին առևտրաշրջանառության ընդհանուր թվից արտահանումը կազմել է 331,3 մլն դոլար, ինչը նշանակում է, որ արտահանումն աճել է 47,6 տոկոսով, իսկ ներմուծումը կազմել է 779,1 մլն դոլար, այսինքն աճել է 38,7 տոկոսով։

Հաղորդագրությունում նշված է նաև, որ 2022 թվականի հունվարին առևտրի բացասական հաշվեկշիռը կազմել է 447,8 մլն դոլար, որը կազմում է արտաքին առեւտրաշրջանառության 40,3 տոկոսը։