Վրաստանում եղանակը կտաքանա

Առաջիկա օրերին Վրաստանում սպասվում է տաք և առանց տեղումների եղանակ։

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ փետրվարի 22-ից 24-ը արևմտյան Վրաստանի ցածրադիր գոտիներում սպասվում է 17-22 աստիճան տաքություն։

Երկրի արևելյան հատվածում կգրանցվի 13-18 աստիճան տաքություն։ Քամին կփչի վայրկյանում 10-15 մետր արագությամբ։

Մայրաքաղաքում ևս սպասվում է տաք և առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև +18 աստիճան։ Քամու ուժգնությունը կլինի 6-11 մ/վրկ։