Երեկվա օրը համառոտ. օգոստոսի 18

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Վահրամ Դումանյանը հայտնել է, որ այս տարվանից որոշ դպրոցներում կուսումնասիրվի վրացերենը:

Վրաստանից չվերահսկվող Ցխինվալիի շրջանի դե ֆակտո անվտանգության խորհուրդը որոշում է կայացրել պարզեցնել Վրաստանի հետ «սահմանի» հատումը:

2022 թվականի օգոստոսի 18-ին, Վիրահայոց թեմի գործող եկեղեցիներում, թեմակալ առաջնորդ հգշ. Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի օրհնությամբ, կատարվել է հոգեհանգստյան կարգ Երևանի «Սուրմալու» առևտրական կենտրոնում տեղի ունեցած պայթյունից մահացած անմեղ զոհերի հոգիների խաղաղության համար:

2022 թվականի հունվար-հուլիսին Թբիլիսիի օդանավակայանը սպասարկել է 1 միլիոն 515 հազար 988 ուղևորի, ինչը 121,56 տոկոսով ավելի է 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ:

Վրաստանի ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերության (ՀԸ) նախկին հաղորդավար Լաշա Նակաիձեի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Ուկրաինայում շարունակվող պատերազմում զոհվել է վրացի զինծառայող Բերդիա Ջոխաձեն։

Վրաստանի այրվածքաբանական կենտրոնի ղեկավար Գուգա Քաշիբաձեի խոսքով՝ երեխաների շրջանում շատացել են արևահարման դեպքերը։

Վրաստանում Իսրայելի արտակարգ և լիազոր նոր դեսպան է նշանակվել Հադաս Մեյցադին:

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլիանսկին հայտարարել է, որ Վրաստանի ներկայիս կառավարությունը Սաակաշվիլիի 2008 թվականի պատերազմին առնչվող «սխալն ընդունեց»։

Վրաստանի մրցակցության գործակալությունն ուսումնասիրել է 2022 թվականի յոթ ամիսների ընթացքում Վրաստան ներկրված վառելիքի վաճառքի գները:

Վրացական լարին շարունակում է պահպանել կայունությունը դոլարի և եվրոյի նկատմամբ: