Այս տարվանից հայաստանյան դպրոցներում վրացերեն կդասավանդվի. ՀՀ ԿԳՄՍ նախարար

Լուսանկարը՝ ՀՀ ԿԳՄՍՆ-ի էջից

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Վահրամ Դումանյանը հայտնել է, որ այս տարվանից որոշ դպրոցներում կուսումնասիրվի վրացերենը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարը չի հստակեցրել, թե որ դպրոցներում կուսումնասիրվի վրացերենը, սակայն վստահեցրել է, որ պատրաստ են սկսել այդ գործընթացը:

«Սահմանամերձ և ոչ սահմանամերձ դպրոցներում կուսումնասիրվի վրաց լեզուն»,- ասել է Դումանյանը՝ չհստակեցնելով մանրամասները: